Պտղնի գյուղում փլուզում է տեղի ունեցել

12:07, 24 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 24-ին, ժամը 03.29-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Պտղնի գյուղում ոռոգման ջրի խողովակի վթարի հետևանքով հեղեղվել է Գետամեջ փողոցը և փլուզվել տներից մեկի պարիսպը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ թիվ 12 փողոցի 9-րդ տան (սեփականատեր Սամվել Մակարյան) այգու երկաթբետոնյա պարիսպից փլուզվել է մոտ 20 քմ հատված:

«Եղվարդի ջրօգտագործողների աշխատակիցը դադարեցրել է ջրի արտահոսքը»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

 


© 2009 ARMENPRESS.am