Թուրքիայի բարձրագույն ռազմական խորհուրդը կքննարկի ռազմական հեղաշրջման փորձը

15:15, 23 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի բարձրագույն ռազմական խորհուրդը հուլիսի 28-ին կքննարկի երկրում հուլիսի 15-ին տեղի ունեցած ձախողված ռազմական հեղաշրջման հետ կապված իրադարձությունները: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը` նշելով, որ առաջին անգամ խորհուրդը նիստը կգումարի ոչ թե իր շտաբում, այլ Չանքայա պալատում:

Թուրքական ԶԼՄ-ները դրա հետ միասին հայտնում են, որ այսօր մեկուսարաններից ազատ են արձակվել ռազմական հեղաշրջմանը մասնակցություն ունենալու կասկածանքով նախօրեին ձերբակալված մոտ երեք հազար զինծառայողներից 1200-ը:


© 2009 ARMENPRESS.am