ԻՊ-ի հաքերները կործանել են մի շարք ադրբեջանական ընկերությունների կայքեր

13:00, 23 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Team Sistem Dz-ը, որն իրեն ներկայացնում  է որպես «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման հաքերային խումբ, կործանել է մի շարք ադրբեջանական ընկերությունների կայքեր:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, մասնավորապես, ադրբեջանական NurgՖn ընկերությունների խմբի մի շարք ձեռնարկությունների կայքերում տեղադրվել է I love the Caliphate State Islamic country լոզունգը:Բացի այդ, կայքերում տեղադրվել է տեսահոլովակ, որն անդրադարձնում է Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները: Բոլոր կայքերում տեքստերն ու տեսանյութը նույնն են:


© 2009 ARMENPRESS.am