Քննարկվում է որպես պատանդ մնացած ոստիկանների ազատ արձակման հարցը. ԱԱԾ

12:53, 23 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության ՊՊԾ գնդում գտնվող զինված խմբի անդամները կամովի արդեն ազատ են արձակել երկու շարքային ոստիկանի: Տեղեկատվությունն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը:

«Բանակցային գործընթացը շարունակվում է: Քննարկվում են դեռևս որպես պատանդ մնացած մյուս երկու ոստիկանների ազատ արձակման, ինչպես նաև վերջին օրերին բանակցությունների առարկա հանդիսացող այլ հարցեր: Այս պահին այլ տեղեկատվություն չեմ կարող հրապարակել»,-ասաց Սամսոն Գալստյանը:


© 2009 ARMENPRESS.am