Սիրիայում ռուս զինծառայող է զոհվել

12:05, 23 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Հալեպի շրջանում զոհվել է ազգությամբ ռուս, շարքային զինվոր Նիկիտա Շևչենկոն: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին: 

Զինվորն ուղեկցել է ավտոշարասյունը, որը տեղափոխում էր սնունդ և ջուր տեղի բնակիչների համար: Բնակավայրերի մոտակայքում ավտոմեքենաների մոտ պայթել են զինյալների կողմից տեղադրված ինքնաշեն պայթուցիկ սարքերը: Ռուս զինվորականները, բժիշկները պայքարել են ծանր վիրավորված զինվորի կյանքը փրկելու համար, սակայն չի հաջողվել: 

Վերջին մեկ ամսվա ընթացքում սա Սիրիայում ռուս զինվորի մահվան առաջին դեպքը չէ: Հուլիսի սկզբին խփվել էր Մի -25 ուղղաթիռը, որի հետևանքով ուղղաթիռում գտնվող երկու զինվորը մահացել է:

 


© 2009 ARMENPRESS.am