ՊՊԾ գնդի տարածքից ազատ է արձակվել երկու պատանդ. Վիտալի Բալասանյան

11:52, 23 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ տեղի է ունեցել հանդիպում Ոստիկանության ՊՊԾ գնդում գտնվող զինված անձանց և ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս տեղեկատվությունը «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականի հետ հարցազրույցում հաստատել է Վիտալի Բալասանյանը:  

«Որոշում է կայացվել ազատ արձակել պատանդներին՝ պայմանով, որ ստեղծվելու է մամուլի կետ: Շարքային երկու ոստիկաններ առանց որևիցե պայմանավորվածության ազատ են արձակվել: Հիմա գործընթաց է գնում, որպեսզի մենք լրատվամիջոցների ներկայությունն ապահովենք չեզոք գոտում, որը վերահսկվում է Ոստիկանության և ազգային անվտանգության ծառայությունների կողմից: Այդ գործընթացին զուգահեռ ազատ կարձակվեն մյուս երկու պատանդները: Դա ոչ թե փոխանակում է, այ քայլ է, որ կատարվել է բոլորի կողմից՝ իմ միջնորդությամբ»,-ասել է  Վիտալի Բալասանյանը:


© 2009 ARMENPRESS.am