Օգտագործված իրերի վաճառքը կիրականացվի «Հրազդան» մարզադաշտի հարակից հատվածում

10:56, 22 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել օգտագործված իրերի վաճառքը «Հրազդան» մարզադաշտի հարակից հատվածում իրականացնելու վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայտարարության մեջ ասվում է.

«Հարգելի համաքաղաքացիներ,

տեղեկացնում ենք, որ «Վերնիսաժի» տարածքի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման ու բարեկարգման ծրագրով ընթացող աշխատանքների շրջանակում, տվյալ տարածքում օգտագործված իրերի վաճառք իրականացնողները տեղափոխվել են «Հրազդան» մարզադաշտի հարակից հատված:

Օգտագործված իրերի վաճառքը կիրականացվի բացառապես վերոնշյալ տարածքում»:


© 2009 ARMENPRESS.am