Ռուս թեթև աթլետները չեն մասնակցի Ռիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին

16:33, 21 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս թեթև աթլետները չեն մասնակցի Ռիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին: Միջազգային արբիտրաժային դատարանն արդեն հայտարարել է իր որոշման մասին, ըստ որի` 68 մարզիկներ զրկվել են օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից: Ավելի վաղ ինֆորմացիա է տարածվել, որ դատարանը թույլ է տվել մրցումներին մասնակցել միայն ցատկորդ Դարիա Կլիշինային:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Միջազգային արբիտրաժային դատարանի լրատվական բաժինը հայտնում է, որ Ռուսաստանի հավաքականը որակազրկվել է դոպինգային սկանդալի արդյունքում: Մարզիկների արյան մեջ հայտնաբերվել է արգելված խթանիչ:


© 2009 ARMENPRESS.am