Վահան Մխիթարյանը «Ռիո 2016»-ի Հայաստանի դրոշակակիրն է

16:19, 21 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշակակիրը կլինի լողորդ Վահան Մխիթարյանը: Այս մասին օլիմպիական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում: Օգոստոսի 5-21-ը`17 օրերի ընթացքում աշխարհի 205 երկրից մոտ 10,500 մարզիկ կմրցի 306 մեդալների հավաքածուի համար:


© 2009 ARMENPRESS.am