Լուսիանո Վիետոն կարող է կարիերան շարունակել Պորտուգալիայում

14:05, 21 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Լուսիանո Վիետոն կարող է կարիերան շարունակել Պորտուգալիայում: Ֆուտբոլիստին իր կազմում ցանկանում է տեսնել «Պորտու»-ն: «Վիշապներ»-ը կարող են վարձակալել ֆուտբոլիստին հաջորդ մրցաշրջանում տրանսֆերն ամբողջությամբ գնելու պայմանով: «Ատլետիկո»-ում Լուսիանո Վիետոյի պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2020 թվականը: Ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է նաև իսպանական «Սևիլիա»-ն: «Արմենպրես»-ը հայտնում է, որ այս մասին գրում է «A Bola»-ն:


© 2009 ARMENPRESS.am