Նախագահը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանին՝ ծննդյան 75- ամյակի առթիվ

12:07, 16 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 16-ին շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ: 

«Ձեր երկարամյա գործունեությամբ Դուք կերտել եք բազմաթիվ գունեղ և տպավորիչ կերպարներ՝ հայ թատրոն և կինո բերելով նոր արտահայտչականություն, դերասանական խաղի նոր որակներ:

Ձեր ստեղծած կերպարները սիրվել են հանդիսատեսի կողմից ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքում:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանիկ կյանք և ամենայն բարիք», - ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:


© 2009 ARMENPRESS.am