Ավստրալիայի քաղաքացիները Հայաստան մուտք գործելիս նախօրոք վիզա ստանալու կարիք կունենան

15:42, 13 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան ճամփորդող ավստրալացիներն այսուհետ կարիք ունեն նախօրոք վիզա ձեռք բերելու մոտակա հայկական հյուպատոսական ծառայուններում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկատվությունը տեղադրված է Ավստրալիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում:

Նախկինում Ավստրալիայի քաղաքացիները Հայաստան մուտքի վիզա կարող էին ձեռք բերել սահմանին կամ օդանավով ժամանելու դեպքում օդանավակայանում:

Նախարարությունը նաև խորհուրդ է տալիս Ավստրալիայի այն քաղաքացիներին, ովքեր Հայաստան են ճամփորդելու Վրաստանից, վիզան ձեռք բերել նախքան գնացք նստելը:


© 2009 ARMENPRESS.am