Լավրովը Թուրքիայի հետ սիրիական հարցում ավելի քիչ տարաձայնություններ ունենալու հույս ունի

12:52, 12 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը թույլ կտա նվազեցնել Սիրիայի հարցում ունեցած անհամաձայնությունների թիվը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն Էրդողանի` նախագահ Վլադիմիր Պուտինի անունով հղած հայտնի նամակից, նրանց միջև հեռախոսազրույցից հետո, ինչին հաջորդեց արդեն Սոչիում արտգործնախարարների մակարդակով զրույցը, դրականորեն կանդրադառնա տարածաշրջանում ընդհանուր իրադրության վրա, և ես հուսով եմ, որ այդ ամենը մեզ կօգնի առավել արդյունավետ փնտրել համատեղ մոտեցումներ սիրիական ճգնաժամի հաղթահարման հարցում, որտեղ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում»,- ասել է Լավրովը:

Նա նշել է, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո հույս ունի, որ այսուհետ կողմերն ավելի քիչ տարաձայնություններ կունենան:


© 2009 ARMENPRESS.am