Սիրիայի նոր վարչապետ Է նշանակվել Իմադ Խամիսը

16:22, 22 Հունիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Իմադ Խամիսին հանձնարարել Է կազմել հանրապետության նոր կառավարությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է SANA գործակալությունը՝ հղում անելով նախագահի դեկրետին:

Խամիսն ԷլեկտրաԷներգետիկայի նախարարի պաշտոնն Էր զբաղեցնում նախարարների կաբինետում, որը գլխավորում Էր Վայիլ ալ Հալքին, եւ առավել մեծ ժողովրդականություն վայելող կառավարական պաշտոնյաներից մեկն Է:

Խամիսի նախորդն այդ պաշտոնում նշանակվել Է երկու անգամ՝ 2012 թվականի օգոստոսին եւ 2014 թվականի օգոստոսին: Ալ Հալքիի պաշտոնաթողությունը փորձագետները կապում են նավթամթերքի գների վերջին բարձրացման կապակցությամբ հասարակայնության բողոքների հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am