ՀՀ մշակույթի նախարարին հանձնել են Պատվի և խիզախության շքանշան

13:23, 21 Հունիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը պարգևատրվել է Պատվի և խիզախության շքանշանով: Այն հանձնել է «Միջազգային վարկանիշավորման կենտրոն» ընկերության ղեկավար Ալեքսանդր Ռաբինովիչը, ով իր խոսքում ընդգծեց կնոջը պարգևատրելու մեծագույն պատիվը:

Ինչպես նշեց Ռաբինովիչը՝ այս շքանշանով պարգատրվել են աշխարհի տարբեր քաղաքական և մշակութային գործիչներ և ուժային կառույցներում աշխատող մարդիկ,  որոնց թվում են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ռուս դերասաններ Սերգեյ Բեզռուկովը, Գեորգի Շտիլը և այլք:

Պարգևատրության արարողությանը ներկա էր ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ Հ. Բաբուխանյանը:

Շքանշանով պարգևատրվում են քաղաքացիներն իրենց արիութանը, հերոսության, ռազմական, ծառայողական և քաղաքացիական պարտքի անթերի կատարման, հերոսական արարքի, սոցիալական, քաղաքական, մշակութային և այլ շահույթ չհետապնդող գործունեության նվաճումների համար, որ դրսևորվում է պատերազմի և խաղաղության ժամանակ:

Շքանշանն ստեղծվել է Միխայիլ Կալաշնիկովի նախաձեռնությամբ:

[gallery id= 57213]


© 2009 ARMENPRESS.am