Աբխազիան շահագրգռված է երկաթուղային հաղորդակցության վերականգնմամբ

13:21, 10 Հունիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աբխազիան շահագրգռված Է Ռուսաստանից հանրապետության տարածքով դեպի Վրաստան եւ Հայաստան ձգվող երկաթուղու վերականգնմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Աբխազիայի վարչապետ Արթուր Միկվաբիան:

«Ես ցանկանում եմ ասել, որ հետաքրքրված ենք այդ նախագծով: Տնտեսության տեսակետից պետք Է հաշվել: Ըստ իս՝ դա ձեռնտու Է: Սակայն դրան դիմակայում Է Վրաստանը, որն ասում Է, թե մեզ հետ պայմանագիր չի կնքի, համարելով, որ մենք պետք Է լինենք Վրաստանի կազմում: Այսինքն՝ հարցը քաղաքական բնույթ Է կրում: Իսկ ես կարծում եմ, որ այն պետք Է դիտարկել տնտեսության եւ առողջ բանականության տեսակետից»,- նշել Է Միկվաբիան:


© 2009 ARMENPRESS.am