Չեխիայի ԱԳ նախկին նախարար Շվարցենբերգը կողմ է, որ Չեխիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը

09:16, 8 Հունիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի նախկին արտգործնախարար Կարել Շվարցենբերգը հավաստիացած է, որ Չեխիայի Հանրապետությունը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Գերմանիան այս քայլով պարզապես փաստեց ճշմարտությունը, եւ ես կարծում եմ, որ դա լիովին ճիշտ էր. կատարվածն, իրոք, ցեղասպություն էր: Չգիտեմ՝ արդյոք Չեխիայի խորհրդարանը կճանաչի ցեղասպանությունը, թե ոչ, ես պարզապես կարող եմ իմ անունից ասել, որ ես միայն կողմ եմ եւ հուսով, որ նրանք կանեն դա: Ես հավաստիացած եմ, որ նրանք պետք է դա անեն»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Չեխիայի նախկին արտգործնախարար Կարել Շվարցենբերգը:

Հունիսի 2–ին Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որն ունի «1915 և 1916 թթ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը: Բանաձևն ընդունվեց ունենալով ընդամենը մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայն:

Օրերս  հայտնի դարձավ, որ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը մտադիր է երկրի կառավարությանն ու խորհրդարանին կոչ անել՝ հետեւելու գերմանական օրինակին եւ պաշտոնապես ճանաչելու 1915-1918 թթ. թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին Զեմանը նշել է չեխական «Պառլամենտնի լիստի» օնլայն թերթին տված հարցազրույցում:


© 2009 ARMENPRESS.am