Ռուսաստանը վճռորոշ դեր կխաղա ԼՂ հակամարտության կարգավորման գործում. Մերկել
16:26, 7 Հունիս, 2016ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այն կարծիքին Է, որ Ռուսաստանը հանգուցային դեր կխաղա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում:
«Ռուսաստանը, իհարկե, վճռորոշ դեր կխաղա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Այստեղ մենք կօգտագործենք մեր շփումները, որպեսզի աջակցենք Ռուսաստանի կառավարությանը, ինչպես նաեւ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի կառավարություններին` լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը»,-հունիսի 7-ին Բեռլինում ասել Է ասել Է կանցլերը՝ ելույթ ունենալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
© 2009 ARMENPRESS.am