Բոլոր աշխատանքային փաստաթղթերում բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցության հարցն առկա է. Նալբանդյան

15:34, 26 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի համակարտության կարգավորմանն առնչվող բոլոր աշխատանքային փաստաթղթերում առկա է կետը, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի բանակցությունների կողմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայիսի 26-ին Ազգային ժողովում, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Բոլոր աշխատանքային փաստաթղթերում, որոնք մինչև այժմ քննարկվել, բանակցվել են ու որոնք ի պահ են տրվել գլխավոր քարտուղարության գրասենյակում, առկա է այդ կետը, որ Լեռնային Ղարաբաղը պետք է մասնակցի բանակցություններին և առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության անհնար կլինի որևէ փաստաթղթի, համաձայնագրի ստորագրումը»,-ասաց ԱԳ նախարարը:


© 2009 ARMENPRESS.am