Չեխիայի նախագահը Հայաստանում կքննարկի ԼՂ հիմնահարցը

13:03, 25 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի կողմից Հայաստան կատարելիք այցի ընթացքում օրակարգային թեմաներից կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին չեխական Czech News Agency-ին հայտնել է Զեմանի խոսնակ Յիրժի Օվցաչեկը:

Նա տեղեկացրել է, որ Չեխիայի նախագահը հունիսի 8-10-ը ծրագրավորում է այցելել նախ Մակեդոնիա, ապա Հայաստան: Օվցաչեկի խոսքով` Հայաստանում Զեմանը ի թիվս այլ հարցերի, կխոսի տարածաշրջանի նոր իրադրության մասին` պայմանավորված ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրմամբ:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am