Բուլղարական պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

18:16, 24 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության անդամները մայիսի 24-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու սուրբ նահատակների հիշատակին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարին եւ մեկ րոպե լռությամբ ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն նահատակների հիշատակը: Բուլղարական պատվիրակության անդամները  եղել են  նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում եւ ծանոթացել ցուցանմուշներին:


© 2009 ARMENPRESS.am