Թուրքիայի վարչապետը հայտարարել է կառավարության նոր կազմը

12:56, 24 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ և վարչապետ Բինալի Յըլդըրըմը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին է ներկայացրել 65-րդ կառավարության կազմը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, Էրդողանը հաստատել է նոր կառավարության կազմը, որը հետևյալն է.

Վարչապետ` Բինալի Յըլդըրըմ,

Փոխվարչապետներ` Նուրեթթին Ջանիքլի, Մեհմեթ Շիմշեք, Նուման Քուրթուլմուշ, Յըլդըրըմ Թուղրուլ Թուրքեշ, Վեյսի Քայնաք

Արդարադատության նախարար` Բեքիր Բոզդաղ

Ընտանիքի և սոցիալական քաղաքականության հարցերով նախարար` Ֆաթմա Բեթուլ Սայանքայա

ԵՄ հարցերով նախարար` Օմեր Չելիք

Գիտության, արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարար` Ֆարուք Օզլու

Աշխատանքի և սոցիալական անվտանգության նախարար` Սուլեյման Սոյլու

Շրջակայքի և քաղաքաշինության նախարար` Մեհմեթ Օզհասեքի

Արտաքին գործերի նախարար` Մևլութ Չավուշօղլու

Էկոնոմիկայի նախարար` Նիհաթ Զեյբեքչի

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար` Բերաք Ալբայրաք

Երիտասարդության և սպորտի նախարար` Չաղթայ Չըլըշ

Սննդի, գյուղատնտեսության և անասնապահության նախարար` Ֆարուք Չելիք

Մաքսային և առևտրի հարցերով նախարար` Բյուլենթ Թուֆենքչի

Ներքին գործերի նախարար` Էֆքան Ալա

Զարգացման նախարար` Լյութվու Էլվան

Մշակույթի և զբոսաշրջության նախարար` Նաբի Ավջը

Ֆինանսերի նախարար` Նաջի Աղբալ

Ազգային կրթության նախարար` Իսմեթ Յըլմազ

Ազգային պաշտպանության նախարար` Ֆիքրի Ըշըք

Անտառի և ջրային հարցերով նախարար` Վեյսել Էրօղլու

Առողջապահության նախարար` Ռեջեփ Աքդաղ

Կապի, ծովագնածության և հաղորդակցության նախարար`  Ահմեթ Արսլան:


© 2009 ARMENPRESS.am