Մեկնարկել է «Եվրատեսիլ- 2016»-ի երկրորդ կիսաեզրափակիչը. ՈՒՂԻՂ

23:36, 12 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում մեկնարկել է «Եվրատեսիլ- 2016» հեղինակավոր մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մրցույթի այս տարվա կարգախոսն է Come together (Միավորվենք):

Երկրորդ կիսաեզրափակչում ելույթ են ունենալու հետևյալ երկրների ներկայացուցիչները՝ Լատվիան, Լեհաստան, Շվեյցարիա, Իսրայել, Բելառուս, Սերբիա, Իռլանդիա, Մակեդոնիա, Լիտվա, Ավստրիալիա, Սլովենիա, Բուլղարիա, Դանիա, Ուկրաինա, Նորվեգիա, Վրաստան, Ալբանիա, Բելգիա:

«Եվրատեսիլ- 2016»-ը հեռարձակվում է Հանրային հեռուստաընկերությամբ.մրցույթը մեկնաբանում է Ավետ Բարսեղյանը: Մրցույթում Հայաստանը ներկայացնում է երգչուհի Իվետա Մուկուչյանը: Նա արդեն իսկ եզրափակչում է: 


© 2009 ARMENPRESS.am