ԻՊ-ն վախկոտության մեղադրանքով ողջ-ողջ թաղել Է իր 30-ից ավելի զինյալների

11:48, 11 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը մահապատժի Է ենթարկել իր 30-ից ավելի ջիհադականների՝ նրանց մեղադրելով դասալքության եւ քրդական զինված կազմավորումների (փեշմերգա) հետ ընդհարումներից հրաժարվելու մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The International Business Times-ին:

Տեղական աղբյուրների տվյալներով՝ 35-ից մինչեւ 45 զինյալներ ողջ-ողջ թաղվել են վախկոտության համար: Անունը չնշված աղբյուրը ABNA տեղական լրատվական գործակալության համար ճշտել Է, որ զինյալներն Իրաքի Քիրկուկ քաղաքի հարավ խույս են տվել Բաշիր գյուղում իրաքյան կառավարամետ ուժերի դեմ մարտից, ինչի հետեւանքով փեշմերգան կարողացել Է գրավել Բաշիրը:

Ինչպես նշվում Է, սա առաջին դեպքն Է, երբ ԻՊ-ն ողջ-ողջ թաղում Է իր զինվորներին, չնայած այն բանին, որ ավելի վաղ Էլ մահապատիժներ են իրականացվել դասալքության համար: Այսպես, փետրվարի 28-ին Մոսուլի մերձակա ռազմական ճամբարում ԻՊ-ի 35 անդամներ մեղադրվել Էին դավադրության մեջ եւ դատապարտվել գնդակահարության: Մայիսի 8-ին եւս երկու իսլամիստների գնդակահարել Էին դավադրության մեղադրանքով, մեկ օր անց տասնյակ զինյալներ սպանվել Էին Ալ Խադար գյուղում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

Լուսանկարը` REUTERS/Stringer


© 2009 ARMENPRESS.am