ԼՂ կարգավիճակը կորոշվի համապարփակ կարգավորման միջոցով. ԱՄՆ պետդեպ

11:36, 6 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի վերջնական կագավիճակը կարող է որոշվել միայն համապարփակ կարգավորման միջոցով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետդեպի փոխխոսնակ Մարկ Թոները:

«Միացյալ Նահանգները, ինչպես նաև միջազգային հանրությունը չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը: ԼՂ վերջնական կարգավիճակը կորոշվի միայն համապարփակ կարգավորման կոնտեքստում, հետևաբար մենք հորդորում ենք կողմերին վերադառնալ բանակցային սեղանի շուրջ լավ հավատով` հասնելու այն կարգավորմանը, որը կնպաստի նպատակների իրականացմանը»,- նշել է Թոները: Նա հավելել է, որ աշխատանքները պետք է շարունակվեն Մինսկի խմբի շրջանակում: Թոները հորդորել է կողմերին վերադառնալ կարգավորման գործընթացին:


© 2009 ARMENPRESS.am