Մոգերինին մեկնաբանել է Դավութօղլուի հրաժարականը

21:58, 5 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միությունը չի կարող գնատական տալ Թուրքիայի վարչապետի պաշտոնից Ահմեդ Դավութօղլուի հեռանալուն, ինչպես նաև թե դա ինչպես կազդի փախստականների հարցով ԵՄ-Թուրքիա համաձայնագրի վրա: Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության գծով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին՝ Կոսովո կատարած այցի ժամանակ:

«Դեռևս ժամանակավրեպ է դրան անդրադառնալ, նշել, թե ինչպիսի հետևանքներ կլինեն: Մենք անպայման կքննարկենք դա թուրքական իշխանությունների հետ և միասին կհստակեցնենք հետագա քայլերը»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ռոյթեր»-ը, ասել է Մոգերինին:

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն այսօր հայտարարել է, որ հեռանում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ղեկավարի պաշտոնից:


© 2009 ARMENPRESS.am