Կառավարությունը հաստատեց Արցախի անկախության ճանաչման օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունը
11:39, 5 Մայիս, 2016ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հաստատեց Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը մասնավորապես նշեց. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները»:
Ազգային ժողովում քննարկելիս հարակից զեկուցմամբ հանդես կգա ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
© 2009 ARMENPRESS.am