Ուկրաինայի խորհրդարանի խոսնակ նշանակվեց Անդրեյ Պարուբիյը

14:37, 14 Ապրիլ, 2016

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Գերագույն ռադան Անդրեյ Պարուբիյին ազատել Է խորհրդարանի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից եւ նրան նշանակել Գերագույն ռադայի նախագահ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան որոշումն ապրիլի 14-ի լիագումար նիստում պաշտպանել են 284 ժողովրդական պատգամավորներ:

Պարուբիյը Գերագույն ռադայի նախագահի առաջին տեղակալ Էր ընտրվել 2014 թվականի դեկտեմբերի սկզբին: Մինչ այդ մի քանի ամիս նա եղել Է Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղարը, 2007-2014 թվականներին՝ 6-րդ, 7-րդ 8-րդ գումարումների ժողովրդական պատգամավոր: 

Ավելի վաղ խորհրդարանի որոշմամբ Վլադիմիր Գրոյսմանը վայր Էր դրել Գերագույն ռադայի ղեկավարի լիազորությունները: Նա ապրիլի 14-ին ընտրվել Է Ուկրաինայի նոր վարչապետ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am