Ադրբեջանական կողմի վայրագությունների հարցը ներկայացվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակ

01:06, 14 Ապրիլ, 2016

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից քաղաքացիական անձանց դեմ իրականացված վայրագությունների վերաբերյալ իրավական գործընթացի մեկնարկը տրված է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ խնդրի առնչությամբ համապատասխան փաստաթղթերը և նամակն այսօր ներկայացվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակ: 

ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` ապրիլի 2-13-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում զոհվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության չորս քաղաքացի:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am