Նախագահն ընդունել է բժշկության և հարակից ոլորտների զարգացման գործում Նոբելյան մրցանակի հինգ դափնեկիրներին

19:23, 12 Ապրիլ, 2016

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 12-ին ընդունել է բժշկության և հարակից ոլորտների զարգացման գործում Նոբելյան մրցանակի արժանացած Ահարոն Չեխանովերին, Ադա Յոնաթին, Դեն Շեխտմանին, Ջոն Ռոբին Ուորենին, Էյ-իչի Նեգիշին: Գիտության ասպարեզում ամենաբարձր պարգևի արժանացած գիտնականները Հայաստան են ժամանել Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կազմակերպած «Նոբելյան օրեր Երևանում» գիտական միջոցառման շրջանակներում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Հայաստանում գիտության, մասնավորապես՝ բժշկության և հարակից ոլորտների զարգացմանը վերաբերող հարցեր:


© 2009 ARMENPRESS.am