Գերմանիայում թուրքերի եւ քրդերի միջեւ բախումներ են տեղի ունեցել

09:59, 11 Ապրիլ, 2016

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Քյոլն քաղաքում ապրիլի 10-ին բախումներ են տեղի ունեցել քրդերի եւ թուրքերի միջեւ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով RT հեռուստաալիքը, գերմանաբնակ թուրքերը ահաբեկչության դեմ բողոքի ցույց են կազմակերպել եւ մեղադրանքներ հնչեցրել Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ, որը պայքարում է քրդերի իրավունքների համար: Քուրդ բնակչության  նկատմամբ թուրքական իշխանությունների զինված բռնությունների դեմ իրենց բողոքի ակցիան են կազմակերպել նաեւ գերմանաբնակ քրդերը: Թուրք ցուցարարների եւ քրդերի միջեւ ծեծկռտուք է սկսվել: Ոստիկանությունը ստիպված է եղել միջամտել եւ ձերբակալել ծեծկռտուքի մի քանի մասնակիցների:


© 2009 ARMENPRESS.am