Միջազգային լրատվամիջոցները ֆիքսում են, որ Ադրբեջանն առաջնագիծ է ուղարկել ահաբեկիչների

14:44, 7 Ապրիլ, 2016

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային լրատվամիջոցների ուշադրությունից ևս չի վրիպել Ադրբեջանի գործողությունների ահաբեկչական բնույթը: «Սիրիայից ԴԱԵՇ խմբավորման` Ադրբեջանի քաղաքացիների հնարավոր տեղափոխումը Ղարաբաղ» վերտառությամբ հոդված է հրապարակել իրանական «Mehrnews» լրատվական գործակալությունը ապրիլի 5-ին: Գործակալությունը, հղում անելով գերմանական ռադիոյի տեղեկատվությանը, նշել է, որ հաշվի առնելով ներկայում Ղարաբաղում ընթացող բախումները, «ԴԱԵՇ» խմբավորման` Ադրբեջանի քաղաքացիները լքել են Սիրիան և մեկնում են այդ տարածաշրջան: Լրատվամիջոցները չեն բացառում, որ մոտ 50-70 Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք Ռաքքայում «ԴԱԵՇ» խմբավորման անդամներ են, մեկնեն Ղարաբաղ: Այս խումբը կարող է Ղարաբաղ ներթափանցել անգամ Թուրքիայի միջոցով:


© 2009 ARMENPRESS.am