Պուտինի հրամանով մարտի 15-ից Սիրիայից դուրս կբերվեն ՌԴ հիմնական ուժերը

21:42, 14 Մարտ, 2016

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է արձակել մարտի 15-ից Սիրիայից ռուսական հիմնական զորքերի դուրսբերումը սկսելու մասին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «ՏԱՍՍ» գործակալությանը:

«Կարծում եմ, որ Պաշտպանության նախարարության առջև դրված առաջադրանքներն ամբողջությամբ կատարված են: Այդ իսկ պատաճառով հրամայում եմ մարտի 15-ից սկսել Սիրիայից Ռուսաստանի հիմնական զորքերի դուրսբերումը»,-հայտարարել է ՌԴ նախագահը Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը:

 

Լուսանկարը` ТАСС


© 2009 ARMENPRESS.am