Դի Կապրիոյի շվեդ նմանակն առաջին քայլերն է սկսել մոդելային բիզնեսում

16:26, 20 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի շվեդ նմանակը իր առաջին քայլերն է սկսել մոդելային բիզնեսում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Gazeta.ru-ն, Կոնրադ Աներուդը պայմանագիր է կնքել Barneys New York ռիթեյլերի հետ: 

Անցած աշնանը համացանցում ակտիվորեն քննարկվում էր Աներուդի նմանությունը աշխարհահռչակ Լեոնարդո Դի Կապրիոյին: Նշվում է, որ Աներուդը որևէ մոդելային գործակալությունում գրանցված չէ, ուստի մոդայիկ ռիթեյլերի հետ կապ նա հաստատել է «Ինստագրամ» սոցիալական ցանցի միջոցով: 

Աներուդը զբաղվում է նաև երաժշտությամբ: Որոշ տվյալներով նա պայմանագիր ունի նաև Universal ընկերության հետ:


© 2009 ARMENPRESS.am