Անտարկտիդայում առաջին անգամ կանցկացվի շախմատային միջազգային հանդիպում

19:13, 5 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ,  5  ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անտարկտիդայում  առաջին անգամ տեղի կունենա շախմատի միջազգային հանդիպում: Ինչպես տեղեկացնում է  «Արմենպրես»-ը, Interfax-ի հաղորդմամբ, հանդիպմանը կմասնակցեն կանանց շախմատի աշխարհի եռակի չեմպիոն չին Հոու Յիֆանի եւ  Չիլիի ներկայացուցիչ Կրիստոբալ Էնրիկեսը:

Շախմատի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Բեատրիս Մարինելոն, խոսելով իրադարձության մասին, ընդգծել է, որ Անտարկտիդայում դեռ երբեք չի անցկացվել շախմատային հանդիպում:

Կախված եղանակային պայմաններից, խաղը տեղի կունենա շաբաթ կամ կիրակի օրը՝ Չիլիի տարածաշրջանային բազայում:  Խաղը առցանց  կհեռարձակվի Չիլիի շախմատի ֆեդերացիայից:

Միջոցառումը նվիրված է Մագելանի նեղուցի բացման  500-ամյակին: 


© 2009 ARMENPRESS.am