Հարավային Կորեան Օլիմպիական խաղերին կփորձի լավագույն ցուցանիշներ գրանցել նետաձգությունում

11:02, 5 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ՅՈՆՀԱՓ: Ռիոյի 2016 թվականի ամառային Օլիմպիական խաղերին ընդառաջ` Հարավային Կորեայի աթլետները պատրաստվում են իրենց մրցելույթներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի գործընկեր կորեական Yonhap գործակալությունը, Հարավային Կորեայի հավաքականն ակնկալում է, որ այս անգամ ևս նվաճած մեդալների քանակով կլինի լավագույն տասնյակում:

Մեդալների համար պայքարում Հարավային Կորեան մեծ սպասումներ ունի իր նետաձիգներից: 1972 թվականին Օլիմպիական խաղերում ժամանակակից նետաձգության` որպես մարզաձև ներառումից հետո երկիրը կարողացել է նվաճել 19 ոսկե մեդալ` ավելին, քան որևէ այլ երկիր: Խաղերին մասնակցող Կի Բո Բեն, ով կանանց մրցելույթներում նվաճել է թե անհատական, թե թիմային ոսկե մեդալ, առաջին հարավկորեացի կինն է լինելու, ով անհատական մրցելույթներում կփորձի պաշտպանել իր այս մեդալն անհատական մրցաձևում:


© 2009 ARMENPRESS.am