Հերմինե Նաղդալյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ

17:42, 25 Հունվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն ընտրվել է վեհաժողովի փոխնախագահի պաշտոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԵԽԽՎ պաշտոնական կայքը, Հերմինե Նաղդալյանն այս պաշտոնը կզբաղեցնի մինչև հաջորդ նստաշրջան: Նաղդալյանից բացի, ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնում ընտրվել է ևս 19 պատվիրակ:

ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնում ընտրվել են Լեհաստանի, Գերմանիայի, Միացյալ Թագավորության, Իտալիայի, Ֆինլանդիայի, Վրաստանի, Դանիայի, Թուրքիայի, Անդորրայի, Հայաստանի, Հունգարիայի, Մակեդոնիայի, Նիդեռլանդների, Ֆրանսիայի, Նորվեգիայի պատվիրակությունների ներկայացուցիչներ:


© 2009 ARMENPRESS.am