Էմիր Կուստուրիցան ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի կրակի մոտ

15:53, 25 Դեկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ ռեժիսոր և երաժիշտ Էմիր Կուստուրիցան Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Եղեռնի զոհերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ճանաչված ռեժիսորը ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ: Նա նաև ջրեց Ծիծեռնակաբերդի հիշատակի ծառուղում գտնվող իր ծառը:

Կուստուրիցայի և «The No Smoking Orchestra» ֆոլք–ռոք խմբի հայաստանյան համերգը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Համերգն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության և Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ: Այն կազմակերպել է «Մեցցո Փրոդաքշն»-ը:

Էմիր Կուստուրիցան եվրոպական խոշորագույն ` այդ թվում Կաննի փառատոնի մրցանակակիր է, արժանացել է բազմաթիվ պարգևների: Ռեժիսորը բազմաթիվ հայտնի կինոնկարների հեղինակ է: Բալկանյան կինոյի հանճարը նախորդ տարի տոնեց ծննդյան 60-րդ հոբելյանը: Բացի կինոյում աշխատելուց, Կուստուրիցան հայտնի է որպես «The No Smoking Orchestra» ֆոլք–ռոք խմբի անդամ:

[gallery id= 56255]


© 2009 ARMENPRESS.am