Կիեւում ուկրաինահայերի մշակույթին եւ պատմությանը նվիրված գիտաժողով է կայացել

15:48, 11 Դեկտեմբեր, 2015

ԿԻԵՎ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի հայերի միության նախաձեռնությամբ Կիեւում կայացել է ուկրաինահայերի կյանքին, գործունեությանն ու պատմությանը նվիրված գիտաժողով: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ուկրաինական «Անալիտիկա» կայքից, քննարկմանը մասնակցել են համայնքի ներկայացուցիչներ, հայտնի լրագրողներ ու ուկրաինացի պատմաբաններ:

Նրանք անդրադարձել են ուկրաինահայերի պատմությանը մի քանի բնորոշ գծերով:  Նախ ներկայացվել է համայնքի դերակատարությունը երկրի կյանքում, հայկական մշակույթի եւ գրականության ներկայությունը, ինչպես նաեւ հայկական ճարտարապետական կոթողների նշանակությունը Ուկրաինայի բազմաթիվ քաղաքներում:


© 2009 ARMENPRESS.am