Ռուսաստանում մտադիր են պետդումայում քննարկման դնել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ

17:53, 25 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արդար Ռուսաստան» կուսակցությունը մտադիր է ՌԴ պետդումայում քննարկման դնել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագիծ: Այս մասին նոյեմբերի 25-ին հայտարարել է կուսակցության նախագահ Սերգեյ Միրոնովը լրագրողների հետ հանդիպմանը: «Մենք առաջիկա օրերին Պետդումա կմտցնենք օրինագիծ, ինչպես դա արվեց Ֆրանսիայում, որպեսզի երկրում քրեորեն պատժվեն Հայոց ցեղասպանությունը  ժխտողները: Բոլորին է հայտնի պատմական այդ փաստը` Ցեղասպանությունը, որը հայ ժողովրդի նկատմամբ իրագործել է Թուրքիա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Միրոնովը` Թուրքիային հիշեցնելով սեփական անցյալը:

Նրա խոսքով` Թուրքիան, նոյեմբերի 24-ին խոցելով ռուսական ռազմական ինքնաթիռը, ևս մեկ անգամ ապացուցել է, որ միջազգային ահաբեկչությունը սնող պետություն է: 

Լուսանկարը` ТАСС


© 2009 ARMENPRESS.am