Apple-ի ղեկավարը հայտարարել Է անձնական համակարգիչների վախճանի մասին

17:08, 11 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուկը հայտարարել Է, որ ներկայում անձնական համակարգիչների անհրաժեշտությունը վերացել Է: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, իր կարծիքը նա հայտնել Է The Telegraph-ում հրապարակված հարցազրույցում:

«Ես կարծում եմ, որ եթե դուք նայեք անձնական համակարգչին, ապա հարց կծագի. ինչու Է դեռ ձեզ հարկավոր այն գնել: Ո՛չ, իրոք, այն ձեր ինչի՞ն Է պետք»,- հարց Է տվել Քուկը:

Նրա կարծիքով՝ անձնական համակարգիչներին եւ նոութբուքերին փոխարինելու են եկել հզոր պլանշետները, ինչպիսին iPad Pro-ն Է: Երբ մարդիկ սկսեն դրանցից օգտվել, ապա, ինչպես կարծում Է Apple-ի ղեկավարը, նրանք «կհանգեն այն եզրակացության, որ իրենց այլեւս պետք չԷ որեւԷ այլ բան, բացառությամբ հեռախոսի»:

Խոսելով սմարթֆոնների մասին, որոնք չափերով մոտենում են պլանշետներին, Քուկը նշել Է. «Ես կարծում եմ, որ եթե դուք մեծ սմարթֆոն ունենք, ձեզ հազիվ թե iPad mini հարկավոր լինի»:


© 2009 ARMENPRESS.am