Հրապարակվել Է Սատուրնի արբանյակ Էնցելադի բարձրորակ լուսանկարը

12:28, 27 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NASA-ի կայքում հրապարակվել Է Սատուրնի արբանյակ Էնցելադի բարձրորակ լուսանկարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Էնցելադի մակերեւույթը, որը բաղկացած Է ջրասառույցից, մաքրությամբ ռեկորդային Է Արեգակնային համակարգում եւ անդրադարձնում Է իր վրա ընկնող ամբողջ լույսը:

Էնցելադի այս լուսանկարը 2015 թվականի հուլիսի 27-ին արվել Է «Կասինի» տիեզերական ապարատի վիզուալացման համակարգի օգնությամբ՝ մոտավորապես 112 հազար կիլոմետր հեռավորությունից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը`NASA


© 2009 ARMENPRESS.am