Էկոնոմիկայի նախարարը Տիգրան Սարգսյանի նշանակումը շահավետ է համարում Հայաստանի և ԵԱՏՄ-ի համար

16:02, 22 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հավատացած է, որ Տիգրան Սարգսյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի պաշտոնում կկարողանա նպաստել հնարավորինս ազատականացված տնտեսական հարաբերությունների հաստատմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը: «Ես կարծում եմ, որ բավականին փորձ կուտակած անձնավորություն է: Գտնում եմ, որ նա կնպաստի տնտեսական հարաբերությունները հնարավորինս ազատականացնելու Հայաստանի դիրքորոշման ամրապնդմանը: Եվ, իրականում, իր ունեցած գիտելիքներն ու փորձը կօգտագործի այդ միության առավել արդյունավետ աշխատանքի համար»,-ասաց նախարարը:

Հայաստանի նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը 2016 թվականի փետրվարի 1-ից կանցնի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի պաշտոնին: 


© 2009 ARMENPRESS.am