Ռուսաստանում տեղի է ունեցել Աննա Մելիքյանի «Սիրո մասին» կինոնկարի փակ ցուցադրությունը

18:15, 21 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մոսկվա» կինոթատրոնում (Մոսկվա) նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել Աննա Մելիքյանի` «Կինոտավր» փառատոնում գլխավոր մրցանակի արժանացած «Սիրո մասին» կինոնկարի փակ ցուցադրությունը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ru.hellomagazine.com կայքը, ամենաքննարկվող ռեժիսորներից մեկի նոր աշխատանքը դիտելու էին եկել Քսենյա Սոբչակը, Անդրեյ Մալախովը, Իգոր Վերնիկը և ռուսական շոու-բիզնեսի այլ ներկայացուցիչներ:

Աննա Մելիքյանի ֆիլմի հերոսները տարբեր մարդիկ են, ովքեր փորձում են պատասխանել «Ինչ է սերը» ամենաքննարկվող հարցին: Եվ նրանցից յուրաքանչյուրին դա հաջողվում է կամ չի հաջողվում: Ֆիլմը մեծ էկրաններին կհայտնվի դեկտեմբերի 10-ին:


© 2009 ARMENPRESS.am