Ամերիկուհու 126 սմ երկարությամբ ոտքերն ամենաերկարն են աշխարհում

22:22, 20 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում ամենաերկար ոտքեր ունեցող 20-ամյա Հոլլի Բերը բնակվում է ԱՄՆ-ում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով lady.mail.ru կայքը, նրա ոտքերի երկարությունը կազմում է գրեթե 126 սանտիմետր, իսկ աղջկա հասակը կազմում է 196 սանտիմետր: «Մանուկ հասակում ինձ հաճախ անվանում էին ծառ, ընձուղտ կամ երկարոտն, սակայն ամեն ինչ փոխվեց, երբ ես տեղափոխվեցի Նյու Յորք սովորելու: Այստեղ ես զգում եմ իմ գրավչությունը»,- նշել է նա:

Աղջիկը դժվարությամբ է գտնում իր չափսի տաբատ: Նա նաև չի սիրում փոքր մեքենաներով կամ ինքռնաթիով երթևեկել, քանի որ դրանք անհարմարություններ են պատճառում նրան:

Հոլլին պլանավորում է իրեն փորձել մոդելային կարիերայում:


© 2009 ARMENPRESS.am