Հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին մեկ օրում 45 մլն դոլար Է վաստակել իր գնած բաժնետոմսերի հաշվին

12:09, 20 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հեռուստահաղորդավարուհի եւ դերասանուհի Օփրա Ուինֆրին մեկ օրում 45 մլն դոլար գումար Է վաստակել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է հոլիվուդյան TMZ հանդեսը:

«Օփրա Ուինֆրին 10-տոկոսանոց բաժնեմաս Է ձեռք բերել դժվարին օրեր ապրող Weight Watchers դիետիկ սննդի եւ նիհարելու ընկերության կապիտալում,-գրում Է հանդեսը:-Երբ նրա ղեկավարությունը հոկտեմբերի 19-ին հայտարարել Է այդ մասին, բաժնետոմսերի արժեքը բարձրացել Է 105 տոկոսով»: Արդյունքում հեռուստահաղորդավարուհին ակնթարթորեն իր կարողությունն ավելացրել Է 45 մլն դոլարով:

Միաժամանակ Weight Watchers ընկերությունը հայտարարել Է, որ ընդլայնում Է իր գործունեությունն առողջ ապրելակերպի ոլորտում ապրանքների ու ծառայությունների թողարկման հաշվին:

Օփրա Ուինֆրին բաժնետոմսերը ձեռք Է բերել յուրաքանչյուրը 6,79 դոլար գնով: Հոկտեմբերի 19-ին սակարկությունների փակվելու պահին դրանց արժեքը հասել Է 13,92 դոլարի:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ներկայիս ձեռքբերումն ընդգծում Է նաեւ Օփրա Ուինֆրիի գործարար տաղանդը, որը նրան չի դավաճանում ողջ կյանքի ընթացքում: Այսպես, 2014 թվականի դրությամբ նրա անձնական կարողությունը կազմել Է 2,9 մլրդ դոլար:

Լուսանկարը`AP


© 2009 ARMENPRESS.am