Եգիպտոսում խորհրդարանական ընտրություններն անցնում են առանց միջադեպերի

17:37, 19 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսում հոկտեմբերի 19-ին արդեն երկրորդ օրն է շարունակվում են խորհրդարանական ընտրությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով   arabic.rt.com կայքը, ընտրություններն ընթանում են 27 նահանգներից 14-ում: Նախօրեին երկրի իշխանությունները տեղեկացրել են, որ ընտրություններն ընթացել են հանգիստ, առանց լուրջ միջադեպերի: Երկրի Ներքին գործերի նախարարությունն ապահովում է ընտրությունների ընթացքի անվտանգությունը:

Ընտրությունների առաջին օրն գրանցվել է քաղաքացիների մասնակցության բավական ցածր ցուցանիշ:

Եգիպտոսում հոկտեմբերի 18-ին մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը: Ընտրություններին մասնկացելու իրավունք ունեն շուրջ 27.5 միլիոն եգիպտացի: Խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի նոյեմբերի 22-23-ը:


© 2009 ARMENPRESS.am