Լիլիթ Մկրտչյանը հաղթանակ է տարել Եվրոպայի ակումբային գավաթի խաղարկությունում

11:17, 19 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի գավաթի ակումբային խաղարկությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, առաջին տուրում Մկրտչյանի թիմը խաղում էր Իսրայելը ներկայացնող «Ռիշոն Լեզիոն» ակումբի հետ: Հայ շախմատիստը սպիտակ խաղաքարերով առավելության հասավ մրցակցի նկատմամբ: Մկրտչյանի թիմը՝  «Ուգրա»-ն հաղթել է 0,5/3,5 հաշվով:

Լևոն Արոնյանի «Սիբերիա»-ն ևս հաղթանակ է տոնել, սակայն Արոնյանը չի մասնակցել այս տուրին:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն ընդգրկված է «Սիբերիա» թիմի կազմում, որտեղ խաղում են նաև Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը, Վանգ Յուն: Կանանց թիմային առաջնությունում Լիլիթ Մկրտչյանը կխաղա «Ուգրա»-ի կազմում, իսկ նրա թիմակիցները կլինեն Անա Ուշենինան, Նատալիա Պոգոնինան և Մարինա Գուսևան: 


© 2009 ARMENPRESS.am