Ամերիկահայ բժիշկը բարձր է գնահատում Հայաստանի բժիշկների գիտելիքները

19:45, 14 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բժիշկները գիտելիքների տեսանկյունից ոչ մի պակաս չունեն: Այս մասին, «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԱՄՆ-ում գտնվող «Կայզեր» հիվանդանոցի ներքին հիվանդությունների բաժնի ղեկավար Կարապետ Խաչիկյանը: Հայաստանում ուսանած և ԱՄՆ-ում աշխատող բժիշկը մեր երկրում է ՀՀ առողջապահության նախարարի հրավերով հոկտեմբերի 5-ից 15-ը Հայաստանում է գտնվող ԱՄՆ 25 բազմափորձ բժիշկների և մասնագետների պատվիրակության կազմում։

«Ես լավ ծանոթ եմ Հայաստանի առողջապահական ոլորտի խնդիրների հետ: Սակայն բաժակը պետք է կես լցված տեսնել և ոչ թէ՝ կես դատարկ, ինչպես նաև կաթիլ առ կաթիլ պետք է այն լցնենք, որպեսզի բարելավենք Հայաստանի բնակչության առողջական վիճակը»,- ընդգծեց Կարապետ Խաչիկյանը:

Բժիշկն այս տասը օրերի ընթացքում աշխատել է Կոտայքի և Լոռու մարզերում, ինչպես նաև ԼՂՀ Քաշաթաղի շրջանում: Նա կարծիք արտահայտեց, որ ազգաբնակչության առոջական վիճակը կբարձրանա միմիայն ժողովրդի կենսամակարդակի բարձրացման հետ մեկտեղ, երբ սոցիալական բոլոր խավերի համար հասանելի կլինի բժշկական ապահովագրությունը:


© 2009 ARMENPRESS.am