Իրաքում մեկնարկում է Սալահ ադ Դին նահանգի ազատագրման լայնածավալ գործողությունները

20:40, 13 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին հայտարարել է, որ սկսվել է Սալահ ադ Դին նահանգի ազատագրման ռազմական գործողությունների երկրորդ փուլը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին վարչապետը հայտարարել է Սալահ ադ Դին նահանգ կատարած այցելության ժամանակ, որտեղ հանդիպել է ռազմական ղեկավարների հետ: Նա նաև ավելացրել է, որ այս գործողությունները և հաղթանակները  կխթանեն Մոսուլի ազատագրումը:

Տեղեկություններ կան, որ Բայջի քաղաքի ազատագրման գործողություններն վերստին կսկսվեն առաջիկա մի քանի օրերի ընթացքում: Բայջիի մերձակայքում շուրջ 600 հազար զինվորներ են համախմբվել:

Իրաքյան աղբյուրների տեղեկացմամբ` Անբարի նահանգի Քարաբլա շրջանում ԻՊ-ի երկու ակնառու ղեկավարներ են սպանվել: Արաբական աղբյուրներում շարունակվում են հակասական տեղեկությունները ԻՊ-ի ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիի վիրավորվելու և սպանվելու մասին: Այս անգամ կրկին լուրեր են շրջանառվում Անբարում նրա վիրավորվելու մասին:

«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2014թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ  հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվանումը  փոխելու որոշում է ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման  կազմում կռվում են 80 երկրի զինյալներ:


© 2009 ARMENPRESS.am